Հունիսի երեքին Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց Ռաֆայել Բենիտեսին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Պայմանագիրը կնքվել է երեք տարի ժամկետով, տարեկան չորս միլիոն եվրո աշխատավարձով: Իսպանացին ակումբի ղեկակալի պաշտոնում եկավ փոխարինելու Կառլո Անչելոտիին, ով անցած մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում մադրիդցիներին տասներորդ անգամ հասցրեց չեմպիոնական բարձունքի: Իտալացուն, փաստորեն, չներվեց այն, որ թիմն ընթացիկ մրցաշրջանում չունեցավ ոչ մի տիտղոս:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ